|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Իզմիրի նահանգապետարանը (պատմական Զմյուռնիա) չի թույլատրել համանուն քաղաքում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին զոհերի ոգեկոչման արարողություն անցկացնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական ընդդիմադիր Demokrathaber լրատվամիջոցը հայտնում է, որ միջոցառումը նախաձեռնել էին «Ո'չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը» պլատֆորմի անդամները:
Իզմիրի նահանգապետարանը պատճառաբանել է, թե միջոցառումն արգելվել է անվտանգության նկատառումներով: Ոստիկանները պլատֆորմի անդամներին չեն թույլատրել մուտք գործել Իզմիրի Ալսանաջաք Քիբրիս Շեհիթլեր պողոտա: Նրանց սպառնացել են, որ անհնազանդության դեպքում կմիջամտեն ոստիկանական ուժերը: