|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Al Arabia հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստան այցելությանը, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին:
«Ես Հայաստան այցելած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին էլ հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծումներ գտնելուն: Ժնևում արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք: Սակայն, ցավոք, արձանագրությունների պահանջներն այդպես էլ չիրագործվեցին»,- ասել է Թուրքիայի նախկին նախագահը: