|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորված կամավորական Կարո Համբարձումյանը մահացել է:
«Աստղիկ» բժշկական կենտրոնից yerkir.am-ին տեղեկացրին, որ Համբարձումյանն իրենց մոտ է տեղափոխվել ապրիլի 6-ին` գլխուղեղի շրջանում հրազենային վիրավորումով: Այս ընթացքում Համբարձումյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, և որքան էլ բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը` չի հաջողվել: Համբարձումյանը մահացել է ապրիլի 18-ին: