|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 21-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետև ահազանգողի հետ կապն ընդատվել է:
Հաջողվել է կրկին կապ հաստատել ահազանգողի հետ և պարզվել է, որ նա մոտավորապես գտնվում է Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում:
Փրկարարները հայտնաբերել են Երևանի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ Բ. Մ.-ին` (ծնվ.1986թ.). քաղաքացու հետ ամեն ինչ կարգին էր:
Փրկարարները Բ. Մ.-ին տեղափոխել են Բերդ քաղաքի ՀՓՋ` գիշերակացի:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Բերդի ՈԲ բաժնի աշխատակիցներ: