|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ծիծեռնակաբերդի բարձունքում կտեղադրվեն կարմիր կակաչներ՝ Yerkir.am-ին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
ՀՈԱԿ-ը ներկայում կատարում է տեղադրման նախապատրաստական աշխատանքներ՝ ծաղիկներն ամրացվում են բիոֆլորաների մեջ: Հողի մեջ ակոսներն արդեն փորված են, մնում է տեղադրել ծաղիկները: Ուշ երեկոյից մոտ 5000 կակաչներ իրենց գլխիկները կխոնարհեն հուշահամալիրի՝ դեպի անմար կրակ տանող ճանապարհին: