|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի կապակցությամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով ՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները:
«Նախնական տվյալներով` 18: 25-ի սահմաններում ավտոմեքենայի միջից երկրորդ նախագահի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ վնակներ»,- ասաց Տռուզյանը՝ հավելելով,. որ կատարվում են քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: