|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված տղաներից մեկն էլ 20-ամյա շարքային Բորիս Օզմանյանն է: Տղան Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից է:
Yerkir.am-ին Տարոնիկի գյուղապետարանից հայտնեցին, որ Բորիսն ունի հայր, մայր, քույր ու եղբայր:
«Խիզախ տղա էր, բայց նաև` շատ համեստ: Պարկեշտ ընտանիքից էր. աշխատում, ապրում էին, ո'չ հարուստ էին, ո'չ աղքատ: Տեսե՞լ ես, որ գյուղացին մեծահարուստ լինի»,- ասացին գյուղապետարանից:
Ի դեպ, Բորիսը եզդի էր: Տղային հուղարկավորելու են հարևան` Ակնալիճ գյուղում` ընտանեկան գերեզմանատանը: