|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ մարտի 16-ին, կյանքի 75-րդ տարում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984 թ. արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Ա. Հովհաննիսյանը հիմնել և ղեկավարել է Թեքեյան թատերախումբը: 2005 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում:
Արտաշես Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին` ժամը 12-14-ը, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին Երևանի քաղաքային պանթեոնում: