|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ուշագրավ գրառում է կատարել իր «Ինսթագրամ»-ում:
Սոլովյովը հրապարակել է ցուցակ, որում երևում է՝ ինչպես են քվեարկել տարբեր երկրներ ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով բանաձևի քվեարկության ժամանակ:
«Հիշեցում. ինչպես են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ադրբեջանը... ՄԱԿ-ում այդ բանաձևով փորձում էին չճանաչել ղրիմցիների քվեարկությունը»,- գրել է Սոլովյովը:
Նշենք, որ Հայաստանն ու Բելառուսը աջակցել են ՌԴ-ին՝ քվեարկելով դեմ, Ղազախստանը ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը քվեարկել է կողմ: