|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան մնում է Ռուսաստանի բարեկամը և ՌԴ առաջնահերթ գործընկերն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ. հայտնում է Газета.ру-ն:
«Մենք երկար տարիներ շարունակ բարիդրացիական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Թուրքիան մեր առևտրային եւ տնտեսական խոշորագույն գործընկերներից մեկն է»,- նշել է նա:
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Ռուսաստանը Թուրքիայի առանցքային գործընկերներից է էներգետիկ ոլորտում:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք կառուցել մեր հարաբերությունները հակաահաբեկչական ուղում: Այստեղ Թուրքիան շատ մտահոգություններ ունի՝ կապված ահաբեկչության հետ` պայմանավորված քրդական գործոնով: Մենք հասկանում ենք բոլոր այդ մտահոգությունները, պատրաստ ենք հաշվի առնել մեր համատեղ աշխատանքի ընթացքում: Ներկայումս ռազմական գերատեսչությունների մակարդակով շփումներ կան»,- նշել է Պուտինը: