|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների դիերի փոխանակում:
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Yerkir.am-ին հայտնեց, որ երեկ տեղի ունեցած` դիակների փոխանակության ժամանակ հայկական կողմին փոխանցվել է 18 զինծառայողի դիակ, իսկ ադրբեջանական կողմին` 13 դիակ:
«Մենք պաշտոնապես 13 դիակ ենք հանձնել, բայց նաև հնարավորություն ենք տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասաց Հասրաթյանը: Նա տեղեկացրեց նաև, որ հայկական կողմն ունի մեկ անհայտ կորած զինծառայող, և Կարմիր խաչի միջոցով որոնումները շարունակվում են:
Հասրաթյանի խոսքով` 18 զինծառայողների անունները առաջիկա րոպեներին արդեն կհրապարակվեն ՊՆ պաշտոնական կայքում: