կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 16:18
Իրավական

Հայաստանը Արդարադատության դատարանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհվածների պղծման ապացույցներ

Հայաստանը Արդարադատության դատարանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհվածների պղծման ապացույցներ

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ներկայացվել է  Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, Դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։