|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անցած տարիները ցույց են տալիս, որ Մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի համար, մենք պատերազմում ենք խաղաղության համար: Եւ այս վերջին գործողությունները նույնպես այսպես ենք ընկալում: Մենք պատրաստ ենք զրկանքներ կրելու` վերջնական արդյունքի` ազատության համար: Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանը:
Պատասխանելով հարցին` կրակի դադարեցման պայմանավորվածությանը որքանով եք վստահում` Բակո Սահակյանն ասաց.
«Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կրակի դադարեցման մասին: Բայց դրանք հետագայում խախտվել են Ադրբեջանի կողմից:
Հորդորում ենք լինել զգաստ կարգավիճակի մեջ, եւ եթե Ադրբեջանը խախտի վերջին պայմանավորվածությունը, զինված ուժերը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն»:
Անդրադառանալով պայմանավորվածության ձեռքբերումից հետո կրակոցներին` Բակո Սահակյանն ասաց, որ կարելի է ասել` ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է: