|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԼՂՀ ՊԲ-ում Արցախի նախագահ Բակո Սահակյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մինսկի խմբի առաքելության արդյունավետությանն ու բանակացությունների ձեւաչափին: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել` գնահատական տալու Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ոչ միայն գնահատական եմ տվել,այլ նաեւ շնորհակալություն եմ հայտնել ջանքերի համար, գտնում եմ, որ հարաբերական խաղաղությունը մինչեւ ապրիլի մեկի գիշերը ապահովվում էր համանախագահների շնորհիվ: Ես նաեւ հանդիպումների ընթացքում ներկայացնում էի մեր դժգոհությունները` նրանց կողմից իրականացվող աշխատանքներին: Բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձրաձայնում էի, որ խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել հարցի վերջնական լուծման: Ցանկացած առաջարկ, նախաձեռնություն, քանի դեռ չի իրականացվում ԼՂՀ պաշտոնական մասնակցությամբ, չի կարող հաջողության հասնել:
1994 թվականի հրադադարի համաձայնագրով ԼՂ-ն բանակցող կողմ է եւ այդ փաստաթուղթը ուժը չի կորցրել: Այս վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար վերանայել բանակցությունների ձեւաչափը` Արցախին դարձնելով բանակցային լիարժեք կողմ»,- ասաց Բակո Սահակյանը:
Լրագրողի հարցին` արդյոք Հայաստանը բավավար չափով չի պաշտպանում Արցախի շահերը` բանակցային գործընթացքում` ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Դա կապված չի Հայաստանի նկատմամբ մեր անվստահությամբ` բանակցային գործընթացում մեր շահերը պաշտպանելու առումով, երբ հանդես ենք գալիս որպես կողն հանդես գալու առաջարկով եւ ԼՂՀ ԱԺ-ն օրենսդրորեն ամրագրել է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Սակայն աշխարհում նման բան չկա, որ որեւէ հակամարտություն քննարկվի առանց կոնֆլիկտի անմիջական կողմի: Եւ իմիջիայլոց կոնֆլիկտը նախապես երկու կողմի միջեւ է եղել, հետո Ադրբեջանը կարողացավ ներգրավել Հայաստանին` որպես կողմ»: