|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Երևանում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ շատ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ, և դրանց մասին մարնամասն կներկայացնեն մամուլին:
Գազի գնի հետ կապված Հովիկ Աբրահամյանը ասաց. «Գազի գինը ստորագրել ենք սահմանին 150 դոլար՝ 165 դոլարի փոխարեն»: Լրագրողները հարցրեցին, դա սահմանին, իսկ սպառողի համար որքա՞ն կիջնի գինը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա պատկան մարմինների հետ կքննարկենք և այդ հարցի մասին հանրությանը լրացուցիչ կհայտնենք»: