|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱկ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից, հատկապես ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի փաստից:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անհապաղ քայլեր ձեռնարկել լարված իրավիճակը թուլացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Պան Գի Մունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: