|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին վիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, բայց վերահսկելի է . այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հակառակորդը, ըստ նրա թիրախավորել է դպրոց, որի հետեւանքով ունենք 1 զոհ եւ 2 վիրավոր աշակերտ: Այն, որ հակառակորդը թիրախավորել է դպրոց, Դավիթ Բաբայանի խոսքով, Ժնեւյան կոնվենցիայի խախտում է, դպրոցը չի կարող թիրախ լինել անգամ պատերազմի ժամանակ: Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, ապա ըստ նրա ունեն մի քանի տասնյակ զոհ, ոչնչացվել է մի քանի դիվերսիոն խումբ: «Հակառակորդի շրջանում այնքան մեծ է խուճապը, որ այն տարածվել է նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա, եւ նրանք սկսել են մասսայական լքել գյուղը»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, «Սմերչ», տանկ, առաջին անգամ նաեւ` ռազմական օդուժ:
«Խոցվել է հակառակորդի 2 ուղղաթիռ, մի քանի տանկ, մեծ քանակությամբ ոչնչացված զինտեխնիկա: Հակառակորդի նման աննախադեպ փորձերն անճարակությունից են: Հակառակորդը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»,- ասաց Բաբայանը