|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում և նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու և բարձրացնելու, ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:
Էդվարդ Նալբանդյանը և Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը: