|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում «Բագեզյան» ՍՊԸ –ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին: «Բագեզյան» ընկերությունը առաջարկում է 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 68 միլիոն 500 հազար դոլարի` մոտակա 5 տարիների ընթացքում ստեղծելով առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-ից մինչև 500 դոլարին համարժեք աշխատավարձով: Ընկերությունն առաջարկում է ընդլայնել արտահանումը հիմնականում ՌԴ, ԵՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Հոնկոնգ և այլ երկրներ` 3 տարվա ընթացքում արտահանման հասցնելով ծավալը մինչև 9 միլիոն 500 հազար դոլարի:
Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներում գրանցված է 10 կազմակերպություն, որոնց ներդրումների ծավալը 101,2 միլիոն դոլար է կազմելու, ու ստեղծվելու է 400 աշխատատեղ: