|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարտի 24-ին, ժամը 04.46-ին ահազանգ է ստացվել¸ որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Վարդենիս-Քարվաճառ 33-րդ կմ-ից¸ արգելափակումից դուրս են բերել Մ.Ս.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 QD 166 պետհամարանիշով (8 ուղևոր) ավտոմեքենան և ավազով մշակել ճանապարհի մոտ 150 մ հատվածը: