|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
RT հեռուստաընկերության կայքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստաթղթերը և գերի ընկած զինյալների վկայությունները, որոնք պատմում են իսլամիստների կողմից նավթի արդյունահանման և «սև ոսկին» հարևան Թուրքիա արտահանելու մասին. հայտնում է РИА Новости-ն։
Փաստաթղթերը հայտնվել են քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի ձեռքում Սիրիայի հյուսիսում գտնվող Շադդադի քաղաքի գրոհի ժամանակ: Նրանք դրանք հանձնել են RT-ի թղթակցին, ով ավելի ուշ այցելել էր քաղաք: Գրոհի ժամանակ քրդերը պատանդ էին վերցրել զինյալների Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են ԻՊ-ի և Թուրքիայի կապերի մասին:
Պատմություններից պարզ է դառնում, որ ԻՊ զինյալները փախել են քաղաքից՝ թողնելով ոչ միայն անձնական իրերը, այլև կարևոր փաստաթղթերը: Դրանցից էլ պարզ են դարձել աննախադեպ գները, որով ԻՊ-ը նավթ է վաճառում իրեն սատարող Թուրքիային՝ 12 դոլար:
Մանրամասն՝ այստեղ: