|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության` երկրում շարունակվում են գազի և նավթի պաշարների հետազոտման աշխատանքները: Այս մասին հայտնում է AA-ն:
Այս տարվա ութ ամիսների ընթացքում երկրում արտադրվել է 1.6 միլիոն տոննա անմշակ նավթ և 343 միլիոն խորանարդ մետր բնական գազ:
Օգոստոս ամսվա վերջին Թուրքիային մնացել է 46.3 միլիոն տոննա անմշակ նավթի և 6.3 միլիարդ խորանարդ բնական գազի պաշար:
Նավթի արդյունահանման ուղղությամբ նոր հետազոտություններ չիրականացնելու դեպքում, այս տարվա ամսական միջին արտադրական մակարդակով, Թուրքիային մնացել է մոտ 19 տարվա անմշակ նավթ և 12 տարվա բնական գազի պաշար:
Կայքը հայտնում է, որ Թուրքիայում կա նավթի 49 ընկերություն, որոնցից 29 տեղական են, իսկ 17-ը`արտասահմանյան: