|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Հարցին, թե ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, և վերջին փոփոխությունների հետ կապված` հնարավո՞ր է` պաշտոնի փոփոխություն լինի, նախարարը պատասխանեց, որ նախ բուհն է որոշում իր նախագահին, բացի այդ` նա կարծում է, որ պաշտոնով չպետք է պայմանավորվի բուհի խորհրդի նախագահ լինելը:
Արդյո՞ք Մկրտչյանը որևէ բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Այս հարցին նա պատասպանեց` ոչ, որևէ բուհի խորհրդի նախագահ իրեն չի պատկերացնում: