|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը կնշվի մեծ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբներ, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:
Ծրագրերին կմասնակցեն և այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Հնարավորություն կունենանք լսելու դասական, համաշխարհային և հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Այն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ: