|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը։ Այս կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությանը:
«Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` օգնելով ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։
Սիրով շնորհավորում եմ և մաղթում, որ ձեր գլխավերևում միշտ լինի կապույտ, անամպ երկինք ու պայծառ արև, իսկ ձեր սրտերում փոթորկեն միայն դրական հույզեր ու զգացմունքներ»։