|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին խորհուրդ է տվել ռուսաստանցիներին` խուսափել գիշերային ավիաթռիչքներից:
«Ավտոբուսների ու ինքնաթիռների բոլոր վթարները տեղի են ունենում գիշերը: Ուրեմն թռչեք ցերեկային ժամերին: Առավել ևս` ավտոբուսների դեպքում. վարորդներն արագ են վարում ու քնում ղեկին»,- ասել է նա:
Ժիրինովսկին համարում է, որ ամենամեծ վտանգը ճանապարհներին է, քանի որ կա հանդիպակաց ուղի, իսկ ինքնաթիռը կործանվում է, որովհետև թույլ են տալիս վայրէջք կատարել, իսկ դա չի կարելի անել:
Նշենք, որ մարտի 19-ի գիշերը Դուբայից թռնող «Բոինգ 737-800» ինքնաթիռը վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Դոնի Ռոստովում: Հարուցվել է քրեական գործ: Դիտարկվում է վթարի երկու հիմնական վարկած՝ օդաչուների սխալը և տեխնիկական անսարքությունը: