|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դատարանում է Երևանի բնակչուհու կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Համաձայն մեղադրական եզրկացության՝ Դ. Մ.-ն նախորդ տարվա դեկտեմբերին, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի առաջին հարկի միջանցքում շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին` խաթարելով ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: