|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
28-ամյա Հերմինեն 2 անգամ ոստիկանություն է բերման ենթարկվել՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, սակայն անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ` տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Հերմինեն 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 22:00-ին, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության Շենգավիթի բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
Օրեր անց Հերմինեն կրկին նույն կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և կրկին դրսևորել է նույն վարքագիծն ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին, ինչը, ըստ նախաքննական մարմնի, որակվել է ոստիկանության բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքի խաթարում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում