|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հրապարակվել են Սիրիայի խորհրդարանական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած 7 հայ թեկնածուների անունները. հայտնում է «Արևելք»-ը:
Թեկնածուների ցուցակը կազմվել է Հալեպում հայկական ավանդական կուսակցությունների կառույցների համաձայնությամբ:
Հայտնում են նաև, որ թեկնածուներն այցելել են Հալեպի ազգային առաջնորդական, ուր ստացել են Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսյանի օրհնությունը:
7 թեկնածուներն են՝
Ժիրայր Ռեիսյան
Րաֆֆի Ավետիսյան
Մարիա Գաբրիելյան
Ծերուն Գահվեճյան
Հարութ Էորտեկյան
Շահե Մինասյան
Կարապետ Շուշանյան
Սիրիայում առաջիկա ընտրությունները նախատեսված են ապրիլի 13-ին: