|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հորդանանի խորհրդարանական ընտրություններում հաղթել են երկրի թագավոր Աբդուլլահ 2-րդին սատարող թեկնածուները. հաղորդում է lenta.ru-ն:
Օրենսդիր հավաքում տեղերի մեծ մասը ստացել են, այսպես կոչված, «ցեղերի թեկնածուները», ովքեր իրենց առջև նպատակ չէին դրել փոխելու երկրի տնտեսական և քաղաքական համակարգերը: Անկախ թեկնածուները ստացել են 150 հոգուց բաղկացած խորհրդարանի տեղերի ¼-ը: Եվ այսպիսի արդյունքներ են ստացվել այն դեպքում, երբ հորդանանյան ընդդիմությունը, մասնավորապես` «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թեւը` «Իսլամական շարժման ճակատ»-ը, բոյկոտում էր ընտրությունները: Այն մի քանի ամիս է պահանջում է վերանայել ընտրական օրենսդրությունը, որը նվազեցնում է խորհրդարանում ձայների մեծամասնությունը ստանալու` իսլամականների հնարավորությունները: