|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անապայում ավարտվեց Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր 8 մարզիկով:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով երեկ կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին, այսօր եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում՝ քառորդ եզրափակչում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցչին:
Եվ այսպես, հայ բռնցքամարտիկները Անապայից կվերադառնան 1 մեդալով: