|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու հարցը, որն առաջարկում է կարգազանց համարել այն պատգամավորներին, ովքեր քվեարկում են միմյանց փոխարեն, և կարգազանց համարվելու դեպքում կիրառել, այսպես կոչված, «պատժամիջոցներ»:
Օրինագիծը ներկայացնում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Հարցի վերաբերյալ ելույթ ուներ նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Մինչ նա կմոտենար ամբիոնին, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Այժմ խոսքը տրվում է «Հայկական վերածնունդ»-ի կարկառուն ներկայացուցիչ, շատ սիրելի Հեղինե Բիշարյանին»:
Բիշարյանն էլ արձագանքեց, որ Շարմազանովը շատ նրբանկատ է, որովհետև մանրակրկիտ է ներկայացնում պատգամավորներին: