|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ նախքան համաձայնության գալը Սերժ Սարգսյանը հարցը քննարկել է կոալիցիայի հետ:
Yerkir.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից ԱԺ-ում փորձեց ճշտել, թե ե՞րբ է եղել այդ հանդիպումը, ինչպիսի՞ հարցեր են քննարկվել, եւ ո՞րն է եղել ՕԵԿ-ի դիրքորոշումը: Բիշարյանի պահվածքն առավել քան ուշագրավ էր: Ի պատասխան մեր պարզ հարցերին, նա հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի ասածները չի մեկնաբանում: Պատգամավորը լուռ լսում էր եւ բառ անգամ չէր արտասանում:
«Իսկ հանդիպում, առհասարակ, եղել է»,- կրկին հարցրեցինք` Բիշարյանից մեկ բառ գոնե պոկելու հույսով: Նա անդրդվելի էր, սակայն նրա պահվածքից մեկ բան էր պարզ` որեւէ հանդիպում չի եղել, Բիշարյանն էլ կա'մ չէր կարողանում ստել, կա'մ էլ դեռ չէր հստակեցրել, թե ինչ պետք է ասի: