|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոռու մարզի Միխայլովկա գյուղում այսօր 24-ամյա մի տղա է ինքնասպանություն գործել` կախվելու միջոցով:
Yerkir.am_ի հետ զրույցում Միխայլկովայի գյուղապետ Լևոն Դիլբարյանը նշեց, որ 24-ամյա Վ. Խ.-ն ապրում էր հոր և եղբոր հետ. մայրը տարիներ առաջ է մահացել:
«Եղբայրը մեծ է` 35-40 տարեկան, բայց ամուսնացած չէր: Անասնապահությամբ էին զբաղվում, բայց շատ ծանր սոցիալական պայմաններում էին ապրում: Սեզոնին գնում էին Հոկտեմբերյան ու այնտեղ էլ անասնապահությամբ զբաղվում: Առողջ տղա էր, ծառայած… Երեկ գիշեր մինչև ժամը 2-ը հոր հետ նստել-խմել են, իսկ այսօր արդեն հարևանի անասնագոմում կախված են նրան գտել»,-ասաց գյուղապետը: