|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր շրջանավարտներին շնորհավորելու և նրանց Վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար թիվ 112 դպրոց էին այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս օրը դառնում է հիշողություն՝ շնորհիվ հույզերի, ոչ թե ծախսերի, որոնք արվում են այսօրվա համար․
«Վերջին տարիներին Վերջին զանգի արարողությունը վերածվել է ճոխ տոնախմբության, այլ ոչ թե հրաժեշտի երեկոյի։ Մեր տարիներին սա իրականում հրաժեշտի երեկո էր»,- ասաց նա։
Նախարարը հիշեց նաև, որ վերջին զանգի օրը դասարանի տղաներով խմել են։