|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Դինքի սպանության գործում` ոստիկանության տրամադրած թղթապանակում, հայտնաբերվել է փաստաթուղթ, որը պարզաբանում է, թե ինչու 1997-ին Հրանտ Դինքին անձնագիր չեն տվել:
Ըստ «Ակօս»-ի՝ Պոլսի ոստիկանությանը զեկույցում Հրանտի մասին հետևյալ հայատյաց գրառումն է արվել. «Հայկական գործունեություն ծավալելու պատճառով նա մեր թիրախների թվում է»: Դինքին անձնագիր չտալու պատճառ է հանդիսացել նաև այն, որ նա Պոլսում հիմնադրել է «Ակօս» թերթը և խիստ մտերիմ կապեր է ունեցել Պոլսի հայոց պատրիարքի՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Ի դեպ, նույն զեկույցում Մութաֆյանին անվանել են «հայ թունդ ազգայնամոլ»:
«Ակօս»-ը հիշեցրել է նաև, որ թերթի հիմնադիրը երկար տարիներ անձնագիր չի ստացել: Մոտ 25 տարի շարունակ անձնագիր ստանալու դիմումները ոստիկանության կողմից մերժվել են:
