|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Վովա Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած կադրային փոփոխություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մարտին նրա հրամանով ազատվել և կադրերի ռեզերվում է Մասիսի անձնագրայինի պետ Հայկ Թադևոսյանը:
Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին, կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը:
Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։