|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ.
«Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, հիշեցում է առավել եւս շեշտելու կանանց ունեցած դերակատարությունը հասարակության կյանքում: Հայ ժողովուրդը հնուց ի վեր հատուկ հարգանք է ցուցաբերել ու շարունակում է ցուցաբերել հայ կնոջ նկատմամբ: Ամեն բանից առաջ հայ կինը մեզ համար եղած է հայ մայր, այլ խոսքով՝ առողջ հայ ընտանիքի դաստիարակը, մեր հոգեմտավոր արժեքների պահապանը եւ մեր ազգային ձգտումների ռահվիրան: Այսօր հայ մայրը կոչված է վերանորոգ նվիրումով պահպանելու հայ ընտանիքի սրբությունը: Միաժամանակ, մենք պարտավոր ենք հայ կնոջ դերն ավելի շեշտել մեր ազգային հավաքական կյանքում»: