|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Դես-Սուպեջա զույգին: Տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Դևիսի գավաթի նախորդ երկու խաղերում հավաքականը զիջել էր Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին: Այժմ հավաքականը կպայքարի 9-ից 12-րդ տեղերի համար: