|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:
Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված` Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը: