|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բուլղարական Yukehg շաբաթաթերթը մանրամասներ է ներկայացրել Բուլղարիայի «Իրավունք և ազատություններ» շարժման նախկին թուրք նախագահ Լյութֆի Մեսթանիի մասին:
Ըստ Gazeteport-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հանդիպել է Լյութֆի Մեսթանիի հետ՝ նրան առաջարկելով Թուրքիայի շահերը ներկայացնող կուսակցություն ստեղծել։ Նա կուսակցություն հիմնելու համար խոստացել է 20 մլն դոլար, ամսական` 1 միլիոն, հատկացնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի փակ հաշվեհամարից։
Yukehg հիշեցրել է նաև, որ Բիլալ Էրդողանի անունը շոշափվում է ԻՊ-ի հետ նավթի առևտրի վերաբերյալ բացահայտումներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուլղարիայի խորհրդարանում հանձնաժողով էր ստեղծվել՝ ուսումնասիրելու Բուլղարիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության մասին փաստերը: