|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Թեպետ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ի առքուվաճառքի գինն առևտրային գաղտնիք է և հրապարակման ոչ ենթակա, այնուամենայնիվ, էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա։ Ըստ այդ հաշվետվության ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանի ընկերությունը վճարել Է 8,25 մլն դոլար։
«Եթե այս թիվը բազմապատկենք 4-ով, կստացվի, որ 100% բաժնետոմսերն արժեն մոտ 33 մլն դոլար։ Իսկ սրան պետք է գումարել նաեւ ՀԷՑ-ի շուրջ 220 մլն դոլարի պարտքերը, որը մարելու է նոր սեփականատերը։ Արդյունքում կստացվի, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 253 մլն դոլար»,– մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։