|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երկու օրվա ընթացքում առևտրային բանկերում դոլարի առքի գինը 430 դրամից դարձել է արդեն 455 դրամ, միաժամանակ, վաճառքի գինը էական փոփոխությունների չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ դոլարը աստիճանաբար կայունանում է: Դոլարի առքի և վաճառքի գների միջև առավելագույն տարբերությունը հասել է 10 դրամի: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սպասողական վիճակը ֆինանսական շուկայում աստիճանաբար վերանում է, և պատկերն արդեն հասկանալի է դառնում:
Դրամի արժեւորմանը զուգահեռ արժեւորվում է նաև ռուսական ռուբլին: Ռուսական արժույթի առքի գինը արդեն հասել է 8.5 դրամի` 2 օր առաջվա 6.8 և 7.5 դրամի փոխարեն: Ռուսական արժույթի արժեւորումն էլ, իր հերթին, կապված է նավթի գների որոշակի բարձրացմամբ: Brent տեսակի նավթի մեկ բարելը վերջին 2 օրում թանկացել է մոտավորապես 1 դոլարով` դառնալով 60 դոլար: