Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջ է քաշվել նաև բուհի կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածուն եղել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով էլ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է կառավարման խորհրդի նախագահ:
«Սուրիկ Խաչատրյանը միշտ էլ եղել է այդ համալսարանի խորհրդի անդամ: Միայն վերջին 1-2 տարիներին էր, որ ընդմիջում եղավ: Ի դեպ, բուհի կառավարման խորհրդի անդամների մեծ մասը ողջունեց նրա վերադարձը, քանի որ նա մեծ ներդրում ունի բուհի զարգացման գործում: Ի դեպ, Գորիսի համալսարանը ժամանակին Ճարտարագիտականի մասնաճյուղն էր և հենց Սուրիկ Խաչատրյանի միջոցով դարձավ առանձին համալսարան»,- ասաց Մկրտչյանը: