|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի անդամների կողմից առաջադրվել էր երկու թեկնածու՝ երգահան Վահան Արծրունին, որը բուհի շրջանավարտ է, և Էդուարդ Համբարձումյանը՝ «Մարդու պտղաբերության կենտրոնի» հիմնադիր տնօրենը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Արծրունին՝ խորհրդի անդամներից ստացած 21 ձայնով:
Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 7 անդամ: