|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և մի քանի պատգամավորների` ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքին: Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է` եթե էլի խնդրեն քվեարկել ուրիշի փոխարեն, քվեարկի, նա պատասխանեց. «Ա\'յ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ»:
Դիտարկմանը, թե Խոսրով Հարությունյանը և նրա մյուս գործընկերները որոշում են կայացրել, որ Դուք խախտում եք անում, Սարոյանը պատասխանեց. «Հա, դե որ խախտել ենք, ասում են, հո շառ չե՞ն անում, ստացվել ա հիմա»:
Հարցին` ներողություն խնդրելո՞ւ եք, պատասխանեց. «Բա ի՞նչ պտի անենք»:
Ի դեպ, պատգամավորը նշեց, որ իրենք իրենցից են ներողություն խնդրելու: