|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ԱԺ նախագահի վիճակը լավ է, որևէ խնդիր չկա, առույգ է:
«Ինքնազգացողությունը լավ էր, ուղղակի հիմա բժիշկների հսկողության տակ է գտնվում: Սահակյանը հիվանդանոց է դիմել զարկերակային ճնշման բարձրացմամբ, բժիշկները վերցրել են համապատասխան անալիզներ, հոսկողություն են սահմանել, նշանակել որոշակի բուժում»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ այս պահին նրա վիճակը բավարար է, կայուն:
Հարցին, թե ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից, նախարարը պատասպանեց, որ որոշ ժամանակ է պետք, որ Սահակյանն ապաքինվի: