|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը: «Ես չեմ բացառում, նաև չեմ հաստատում»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ փաստաթղթի ստորագրումը շատ չի ուշանա: «Համաձայնագիրը, ըստ էության, հիմնված է թե\' մեր մոտեցումների, թե\' նաև հանրապետության նախագահի, հատկապես` վերջին ելույթում քննարկման արդյունքներով բարձրաձայնված հարցերի ընդհանրության վրա, որից հետո նոր կպաշտոնականացվեն մնացած գործընթացները»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա այլ փակագծեր բացել չցանկացավ, հորդորեց «մի փոքր էլ սպասել»:
Պատգամավորը նշեց նաև`ակնհայտ է, որ համագործակցությունն ավելի երկարատև բնույթ պետք է կրի, այն խնդիրները, որոնք առաջ են քաշվում, ճանապարհային քարտեզը` իր խորությամբ, չեն ենթադրում ընդամենը մեկ տարվա գործունեություն: «Այս համագործակցության քաղաքական ուժերը 17 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ չեն կապում, և չի կարևորվում` կլինե՞ն խորհրդարանում և կունենա՞ն իշխանություն, թե՞ ոչ, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների լուծումներն են կարևոր»,- ասաց նա: