|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթն օրեր առաջ գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա։ «Իրավունքը» հետաքրքրվեց՝ ինչ միջոցներով Է գնել մեքենան Ա. Ղուկասյանը։ «2007 թ.–ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,– ասաց նախագահի նախկին թեկնածուն։ Մեր դիտարկմանը՝ նման թանկարժեք մեքենա կարող Է գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել Է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել Էր նախագահի թեկնածու։ «Իմ եկամուտների չափը բավարարում է»,– ասաց «Նոր Հայաստանի» անդամը։ Անդրիաս Ղուկասյանն այդպես էլ չմանրամասնեց՝ հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ է կամ որևէ տեղ աշխատո՞ւմ է, որ կարողացել է վարկ վերցնել՝ թանկարժեք մեքենա գնելու համար։ Թե ինչու է «Նոր Հայաստանի» անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։