|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ռուսաստանը չի ծրագրում «անվերջ» գործողություն Սիրիայում: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Time-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ծրագրեր չունենք, և այդ մասին ասել են նախագահն ու իմ գործընկերները: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ասել` Սիրիայում անվերջ ներկայություն ունենալու ծրագիր չունենք։ Մոսկվայի հետաքրքրությունն այն է, որ ահաբեկիչները Սիրիայի տարածքից չներխուժեն Ռուսաստան»,- ասել է նա:
Մեվեդևը հավելել է, որ թեև ռուսական զորքը ներկա է Սիրիայում նաև Բաշար Ասադի խնդրանքով, ռուսական բանակի ներկայության մասշտաբների մասին որոշումը կկայացնի ՌԴ նախագահը: